Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունախառն անձրեւը կմարի Դիլիջանի ազգային պարկում բռնկված հրդեհները

Նոյեմբեր 30,2016 21:21

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօր՝ նոյեմբերի 30-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել,որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, 8 հրշեջ- փրկարար, ազգային պարկի 12 աշխատակից եւ 40 զինծառայող: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ն,մարվել՝ 15.13-ին: Այրվել է 15հա տարածք (20 նորատունկ ծառ եւ 100 կոճղ):

Այսօր ժամը 17.30-ի սահմաններում տեսանք, որ Դիլիջան քաղաքի հարավային մուտքի մոտ, ձյունապետ սարի փեշին անտառապատ տարածք է այրվում: Ընդ որում՝ միջպետական ավտոճանապարհից ակնառու էր, որ ծխի մեջից պարբերաբար փայլատակում էին կրակի բոցերը: Զանգահարեցինք Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարար վարչության Դիլիջանի փրկարար ջոկատի պետ, փոխգնդապետ Կորյուն Փիրումյանին եւ հարցրինք շարունակվող հրդեհի մասին:

Նա պարզաբանեց, որ այսօր 15 հեկտար տարածքում տեղի ունեցած եւ մարված հրդեհը եղել է Դիլիջան քաղաքի հյուսիսային հատվածում, իսկ մեր տեսած հրդեհը վերաբերում է քաղաքի հարավային հատվածին: Նա նշեց, որ երեկ ինքը, դիլիջանցի փրկարարները քաղաքացու ահազանգով եղել են Դիլիջանի հարավային բարձրադիր հատվածում եւ այնտեղ եղած հրդեհը մարել:

Կ. Փիրումյանն ասաց, որ Դիլիջան ազգային պարկը 34 հազար հեկտար տարածք ունի, դրան հարակից են բնակավայրեր, ինչը մեծացնում է հրդեհների բռնկման վտանգը: Փրկարար ջոկատի պետը դժվարացավ նշել Դիլիջանում տեղի ունեցած հրդեհների պատճառը ,ասելով, որ դա կարող են պարզել հետաքննիչները:

Դիլիջան քաղաքից մեզ հայտնեցին, որ այժմ Դիլիջանում ձյունախառն անձրեւ է տեղում, որը կմարի առկա հրդեհները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930