Բնապահպան Սիլվա Ադամյանը Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային արգելոցում այսօր բռնկված հրդեհը համարում է անփույթ վերաբերմունքի արդյունք:
«Անփույթ վերաբերմունք են ցույց տվել ազգային պարկի տարածքում, գուցե հենց ազգային պարկի աշխատակիցների անփութության արդյունքն է, ամեն դեպքում կլիմայական այս պայմանները չեն նպաստում որեւէ տեսակի հրդեհի: Բնության հետ կապված հրդեհ չի կարող լինել»,- ասաց բնապահպանը:
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր` ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային արգելոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին: Այրվել է 15 հա տարածք (20 նորատունկ ծառ և 100 կոճղ):
Հրդեհի բռնկման պատճառների ու վնասի իրական չափի մասին «Դիլիջան» ազգային պարկից խոստացան տեղեկություններ տրամադրել վաղը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ