Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Փիլիպոսյանը «քաղցր ճահճի» մասին

Նոյեմբեր 30,2016 21:33

Կայացավ Նորա Դայանի «Մշակութային և բնության պահպանության ու պաշտպանության խնդիրները միջազգային կոնվենցիաներում և ՀՀ օրենքներում» ժողովածուի շնորհանդեսը

Նոյեմբերի 30-ին Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանության թանգարանում տեղի ունեցավ պատմաբան, մշակութաբան, թանգարանագետ Նորա Դայանի «Մշակութային և բնության պահպանության ու պաշտպանության խնդիրները միջազգային կոնվենցիաներում և ՀՀ օրենքներում» ժողովածուի շնորհանդեսը:

Թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ գիրքը կարևոր դեր է խաղացել երկրաբանության ինստիտուտի ուսանողների համար: «Դասախոսներն ու ուսանողները կվկայեն, որ գիրքն իրոք շատ կարևոր օղակ է հանդիսանում ուսանողների և մասնագիտության միջև»,-հավելեց տիկին Գրիգորյանը:

Ներկաներից հնագետ Աշոտ Փիլիպոսյանն էլ ընդգծեց .«Այս գիրքը կոչվում է թանգարանային գործ: Իմիջիայլոց, թանգարանի մասին լավ խոսք կա, որ ուսանողներն էլ գիտեն`«թանգարան`քաղցր ճահիճ»: Իսկ այս ժողովածուն հենց քաղցր ճահճում գրված աշխատանք է: Ես գիտեմ, թե ինչ մեծ չարչարանքով է գրել այս գործը տիկին Դայանը, և շնորհավորում եմ նրան այդ առիթով: Ժողովածուն արդեն մեծ հաջողություններ ունի»:

Ժողովածուի հեղինակ Նորա Դայանն ասաց, որ գրքի կազմման գործում իրեն օգնել են ոլորտին քաջ ծանոթ երկրաբաններ, հնագետներ և թանգարանագետներ: «Հույս ունեմ, որ ժողովածուն կծառայի իր նպատակին, ինչն ինձ համար ամենակարևորն է»,-ասաց հեղինակը:

Տաթև ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930