Խարկովի «Լոկոմոտիվ» մարզապալատում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որին մասնակցում է 12 թիմ:
Հայաստանը ներկայացնում է «Տաշիրը», որը ներկայացված է ութ քաշային կարգով. 57 կգ՝ Նարեկ Խաչատրյան, 61՝ Գարիկ Բարսեղյան, 65՝ Նարեկ Սիրունյան, 70՝ Վալտեր Մարգարյան, 74՝ Սուրեն Խաչատրյան, 86՝ Վահե Թամրազյան, 97՝ Շամիր Աթյան, 125՝ Անդրանիկ Գալստյան:
Վիճակահանությամբ «Տաշիրը» ընդգրկվել է «D» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Իրանը եւ Թուրքիան: Հայկական ակումբն առաջին դիմակայությունում 5:3 (22:13) հաշվով հաղթել է Իրանի «Սեթարեգան» ակումբին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի