«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը իր բողոքի վերաբերյալ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը համարում է քաղաքական որոշում:
Հիշեցնենք, որ Տիգրան Հայրապետյանը դատարան էր դիմել` Կարո Եղնուկյանի նկատմամբ կիրառվող տեսակցության և հեռախոսազանգերի վերաբերյալ քննիչի որոշմամբ սահմանված արգելքը վերացնելու պահանջով։
«Դատարանն անկախ չէ, այդքան բան: Կարո Եղնուկյանը քաղբանտարկյալ է, իսկ քանի որ քաղբանտարկյալ է, նշանակում է քաղաքական նկատառումներով գտնվում է անազատության մեջ: Կարո Եղնուկյանի անազատության մեջ մնալը քաղաքական հարց է, ոչ թե քաղաքացիական, քրեական կամ վարչական, ուրիշ ողջամիտ տրամաբանություն չկա: Հակառակ դեպքում գործում պետք է լիներ իրավաբանություն, իսկ մենք իրավաբանություն չտեսանք, իրավաբանությունը փաստեր, ապացույցներ ու հիմնավորումներ են»,- դատական նիստից հետո ասաց փաստաբան Հայրապետյանը:
Կարո Եղնուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
պարոն փաստաբան,
պարզ է թէ քո հաճախորդը լաւ չի հասկանում թէ ինչ տեսակ – եւ ինչ տարողությամբ – խնդրի մէջ է ինկել,
որովհերեւ դու իրեն չես բացատրում, մինչ այդ է քո հիմնական պարտականությունը
քո բոլոր հայտարարությունները ուղված են Եւրոդատարանին, ուր ուզում ես հասնել վարկյան առաջ, ի գին վատ կերպով տնօրինելու քո հակախորդի թղթածրարը Հայաստանի դատական ատյանների առջեւ – ինչ որ նաեւ վնասելու է նրա դիմումը Եւրոդատարանին –
նախաքննության լրիվ բովանդակությունը տակաւին չտեսած, չսերտած, ոնց կարող ես ասել որ ամէն բան դատարկ է, գործը զուտ քաղաքական է
դեհ, մարդը հարուստ է,
դու ել…
անուշ լինի…