Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց վերաքննիչ բողոքները. Արայիկ Խանդոյանի կալանքը կմնա ուժի մեջ

Նոյեմբեր 30,2016 19:33

Րոպեներ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքների քննությունը։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը, դատարանը մերժեց Արայիկ Խանդոյանի պաշտպանների բողոքը` նրա կալանքը թողնելով ուժի մեջ:

Նախքան բողոքների քննությունը, պաշտպանի խոսքերով, Արայիկ Խանդոյանը դատավոր Ս. Չիչոյանին բացարկ հայտնեց` ասելով, որ «չի վստահում մի դատավորի, որը ծառայում է ռեժիմին, որի դեմ ինքը պայքարի է ելել, հետեւաբար վստահ չէ, որ այդ դատավորը կլինի արդարամիտ»:

Ըստ Արայիկ Պապիկյանի, դատարանը Արայիկ Խանդոյանի այդ միջնորդությունն էլ է մերժել, սակայն, քանի որ որոշումը դեռ չեն ստացել, չգիտեն` ինչ հիմնավորմամբ:

Պաշտպանը նաեւ հայտնեց, որ Արայիկ Խանդոյանը դատարանում վրդովվել է, երբ դատավորը նրան մեղադրյալով է դիմել. «Ասաց, որ ինքը մեղադրյալ չէ, քաղբանտարկյալ է»:

Վերաքննիչ բողոքի մերժման որոշումն առայժմ Արայիկ Պապիկյանը չի ստացել, երբ ստանա` կդիմեն Վճռաբեկ դատարան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930