Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Նոյեմբեր 30,2016 18:08

Նոյեմբերի 30-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» /IDEA/ հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանի, Արցախի ծրագրի և Տաթևի զարգացման ծրագրի ղեկավարներ  Սուրեն Ամիրբեկյանի ու Հայկ Թութունջյանի հետ:

Քննարկվել են նախարարության և հիմնադրամի համատեղ իրականացվող ծրագրերն ու համագործակցության նոր հնարավորությունները: Շեշտադրումը,հիմնականում, արվել է «Դիլիջան» ազգային պարկում և Տաթևի զարգացման ծրագրում իրականացվող աշխատանքների վրա: Էդգար Մանուկյանը մանրամասնորեն ներկայացրել է Դիլիջանում և Տաթևում  IDEA հիմնադրամի կատարած աշխատանքը: Նշվել է, որ ընթացքի մեջ են տեղերում համապատասխան տեղեկատվական կենտրոնների ստեղծման աշխատանքները, որոնք էկոտուրիզմի զարգացման առումով հսկայական նշանակություն կարող են ունենալ:

Նախարար Արծվիկ Մինասյանը ողջունել է հիմնադրամի իրականացրած գործունեությունը, նշել, որ ցանկացած հարցում նախարարությունը պատրաստ է օժանդակությանը ու համատեղ աշխատանքին:

«Միանշանակ է, որ մեր համագործակցությունը պետք է խորանա և, ավելին եմ սպասում հիմնադրամից ու պատրաստակամ ենք ամբողջությամբ ներգարվվելու ծրագրերի իրականացման գործընթացներում»,-նշել է նախարարը` կարևորելով բիզնես մտածողության կիրառման անհրաժեշտությունը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիական համակարգերի ներդրումը բնապահպանական գործընթացներում:

Հանդիպման ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել  են նաև «Տաթև» ազգային պարկ ստեղծելու կառավարության նախագծի շուրջ քննարկումներում պարկի կառավարման մոդելի վերաբերյալ իրենց նկատառումները:Որպես Սյունիքի մարզի զբոսաշրջության զարգացման առանցքային կենտրոններից մեկը՝ ազգային պարկի ստեղծումը կնպաստի համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը՝ զգալիորեն բարելավելով նաև հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը: Այս համատեքստում ընդգծվել է կառավարման մոդելի քննարկումներում պետություն-համայնք-մասնավոր հատված փոխգործակցության կարևորությունը:

Արծվիկ Մինասյանը նաև տեղեկացրել է միջազգային համագործակցության ոլորտում նախարարության ներքո Դոնորների խորհրդի ձևավորման մասին, որին նաև ակտիվ մասնակցություն կարող է ցուցաբերել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը: Խորհրդի միջոցով հնարավոր կլինի ակտիվ մասնակցություն ունենալ մասնավոր ներդրումների ներգրավմանը, հսկողական մեխանիզմների կիրառմանը:Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է  ձեռք բերվել սեղմ ժամկետներում  քննարկված հարցերի առնչությամբ կոնկրետ գործողությունների իրականացման համար:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930