Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում երաժշտագետ, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:
Ներկա էին Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, Երևան քաղաքի երաժշտական, մշակութային կրթօջախների տնօրեններ,մշակույթի գործիչներ,արվեստագետներ:
Հոբելյարին ողջունել են արվեստի դպրոցի սաները, ինչպես նաև հանդիսությանը հրավիրված ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Գևորգյանը (Ֆորշը): Միջոցառման ավարտին Արմեն Բուդաղյանը ծննդյան հոբելյանի առիթով Ավան վարչական շրջանի ղեկավարի կողմից արժանացել է շնորհակալագրի` վարչական շրջանի կրթամշակութային կազմակերպությունների հետ արդյունավետ և անշահախնդիր համագործակցության համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն