ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել Կոմիտեի նախագահին կից ՀՀ պետական բյուջեի և վարկային միջոցների հաշվին կառուցվող և վերակառուցվող (ուժեղացվող) շենք-շինությունների համար առաջարկվող նախագծային աշխատանքների ընթացքը համակարգող հանձնաժողովի նիստը:
«Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակներում մշակվող մոդուլային դպրոցների նախագծային առաջարկները, որ մշակվում են ՄԱԶԾ աջակցությամբ, քննարկվել է հանձնաժողովի նախագահ Արմեն Ղուլարյանի, ոլորտի պատասխանատուների և նախագծային առաջարկների հեղինակների մասնակցությամբ:
Ա. Ղուլարյանը ներկաներին տեղեկացրել է, որ «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի հեղինակ-ճարտարապետների կողմից ներկայացված մոդուլային դպրոցների, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի 432 աշակերտի համար նախատեսված դպրոցի նախագծերը լրամշակվել են մասնագիտական քննարկումների ընթացքում ներկայացված դիտողությունների համաձայն:
Հանդիպման արդյունքում ներկաների կողմից հավանության է արժանացել մոդուլային դպրոցների նախագծերում մասնակի շտկումներ կատարելու, լրամշակված նախագծերի վերջնական տարբերակը հանձնաժողովի եզրակացությանը ներկայացնելու, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի N 3 դպրոցի նախագիծ-առաջարկը ընդունելի համարելու մասին հարցերը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ