Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամլո խոսնակի սթ. նոյեմբերի 30-ի հայտարարությունը «Եվրոպական հարցերի պետքարտուղար պարոն Առլեմ Դեզիրն այսօր ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի պատվիրակությանը: Նրանք անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարներին:
Պարոն Առլեմ Դեզիրը հիշեցրել է Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի հանձնառությունը» :
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ