20 միլիոն դոլարից ավելի գումար է ծախսվել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ծրագրերի համար, եւ այդ գումարի 70 տոկոսը տրամադրել է մրցանակի հիմնադիրներից գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը: Այս մասին նոյեմբերի 30-ին Մատենադարանում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:
Արման Ջիլավյանը հայտնեց, որ ծրագրին այլ բարերարներ էլ են միացել՝ Սամվել Կարապետյան, Վլադիմիր Ավետիսյան, Նուբար Աֆեյան, որոնք աջակցել են գումարով: «Մոտ վաթսուն հոգի միացել եւ աջակցել է ծրագրին: Հուսով եմ՝ նրանց թիվը կավելանա»,-ասաց Արման Ջիլավյանը:
Հիշեցնենք, որ «Ավրորայի» մրցանակակիրը 1 միլիոն դոլար է ստանալու եւ այն ուղղելու իր ցանկացած մարդասիրական կազմակերպությանը: Ի դեպ, պատրաստվում է ֆիլմ այն մասին, թե ինչպես է գումարը տնօրինում «Ավրորայի» առաջին մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեն:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ