«Ավրորա» մարդասիրական մրցանակը երկրորդ անգամ Երեւանում կշնորհվի 2017թ. մայիսի 28-ին, իսկ մինչ այդ՝ ապրիլի 24-ին, կհրապարակվեն հավակնորդների անունները: Այս մասին նոյեմբերի 30-ին Մատենադարանում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը: Նա նշեց, որ այս անգամ «Ավրորան» տարբերվելու է նախորդից. միջոցառումները տեւելու են մեկ ամսից ավելի:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ապրիլին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունները չե՞ն խոչընդոտի մրցանակաբաշխության կայացմանը:
«Հույս ունենք, որ ոչինչ չի խանգարի, ամեն ինչ հասկանում ենք, բայց մենք էլ մեր աշխատանքը պետք է անենք: Ամեն տարի մի բան կարող է կատարվել»,-ասաց Արման Ջիլավյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ