«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանի տեղեկություններով՝ հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին 2017թ. եւս ժամանելու է Երեւան՝ ներկա գտնվելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը: Այս մասին նոյեմբերի 30-ին Մատենադարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Արման Ջիլավյանը:
«Հենց առաջին տարում գործակցելով նրա հետ՝ հասկացանք, որ շատ նորմալ մարդ է, շատ հեշտ է իր հետ աշխատել: Գալով Հայաստան՝ նա 24 ժամ աշխատում է»,-նկատեց Ջիլավյանը:
Նա փաստեց, որ Ջորջ Քլունին մեծ հաճույքով եւ հետաքրքրությամբ է ծանոթացել Հայաստանին: Արման Ջիլավյանը հույս հայտնեց, որ Քլունիի այցին ոչինչ չի խանգարի: Հիշեցնենք, որ Քլունին այս տարի կայացած առաջին «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ ղեկավարում էր ընտրող հանձնաժողովը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ