Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ-ն առաջարկում է Բուսաբանության ինստիտուտն անվանակոչել 20-րդ դարի խոշորագույն բուսաբան-էվոլուցիոնիստ Արմեն Թախտաջյանի անունով

Նոյեմբեր 30,2016 15:03

Սույն թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունը որոշեց առաջարկ ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտն անվանակոչելու 20-րդ դարի խոշորագույն բուսաբան-էվոլուցիոնիստ Արմեն Թախտաջյանի անունով:

Արմեն Թախտաջյանը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, Սոցիալիստական աշխատանքի հերոս: Նրա կողմից ստեղծված բուսական աշխարհի էվոլուցիոն համակարգը ոչ միայն ընդունված է գիտական բուսաբանական հասարակության կողմից, այլ նաև համարվում է լավագույնը և ամենաարժանահավատը:

Արմեն Թախտաջյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում բուսաբանական գիտության զարգացման գործում: Նրա շնորհիվ հայաստանյան բուսաբանական դպրոցը համարվում է առաջադեմ դպրոցներից մեկն աշխարհում: Մեծանուն գիտնականի աջակցությամբ Հայաստանում զարգացել են բուսաբանական աշխարհի ժամանակակից գիտության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են սիստեմատիկան, պալինոլոգիան, կարիոլոգիան:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930