Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքում բացահայտվել են բնակարանային գողությունների տասնյակից ավելի դեպքեր. ՀՀ ՔԿ նախագահը պարգևատրել է պրոֆեսիոնալ աշխատանքի համար

Նոյեմբեր 30,2016 14:50

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ Կոտայքի մարզում արձանագրված բնակարանային մի շարք գողությունների բացահայտման գործում բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերած աշխատակիցներին պարգևատրելու մասին։

2016 թվականի մարտի 24-ին ահազանգ էր ստացվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակարաններից մեկում կատարված գողության մասին. Առերևույթ հանցագործություն կատարած անձը գողացել էր ոսկյա զարդեր և տարբեր արտարժույթի կանխիկ գումար՝ քաղաքացուն պատճառելով շուրջ 2,5 մլն դրամի գույքային վնաս։

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ ծառայության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հայտնաբերվել գողոնը։

Քննչական գործողությունները ճիշտ պլանավորելու, քննության ընթացքում քննիչի կողմից ցուցաբերված պրոֆեսիոնալիզմի արդյունքում բացահայտվել են նույն անձանց կողմից կատարված բնակարանային այլ գողության դեպքեր եւս՝ 17 դրվագ, ինչպես նաեւ հայտնաբերվել հափշտակված ապրանքները եւ տուժողներին հատուցվել հանցագործությամբ պատճառված վնասը։

«Չբացահայտված հանցագործությունների, տվյալ դեպքում գողությունների պարագայում հասարակության մոտ ձևավորվում է անհանգստության մթնոլորտ, զգուշավորություն, վախ, ինչը կարող է փարատվել դրանց բացահայտման արդյունքում։ Ձեր պրոֆեսիոնալ աշխատանքի, ջանասիրության արդյունքում հանցագործությունից տուժած քաղաքացիներին վերադարձրեցիք վստահությունը, վերականգնեցիք սոցիալական արդարությունը»,- ասաց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը՝ պարգևատրելով բարեխիղճ աշխատանքի համար։

Բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու արդյունքում շուրջ երկու տասնյակ գողություններ բացահայտելու, տուժողներին պատճառված վնասը հատուցելու համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սերգեյ Երիցյանը պարգևատրվել է «Անձնվիրության և անվեհերության» մեդալով, իսկ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ գծով տեղակալը՝ «Համագործակցության համար» մեդալով:

«Համատեղ աշխատանքը միշտ էլ արդյունք կտա»,- ընդգծեց ՀՀ ՔԿ նախագահը և բարձր գնահատեց ընդհանրապես Կոտայքի մարզային քննչական վարչության կողմից հանցագործությունների բացահայտման գործում ցուցաբերած ջանասիրությունը։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930