Սույն թվական նոյեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում ՀՀ ԳԱԱ նախագահությունը հաստատեց ՀՀ ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման կանոնակարգը:
Գնահատման նպատակն է բարձրացնել ՀՀ ԳԱԱ գիտական ներուժի օգտագործման արդյունավետությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ավելացնել համաշխարհային գիտության մեջ ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների ներդրումը, բարձրացնել ՀՀ ԳԱԱ դերն ու հեղինակությունը հասարակության շրջանում:
Գնահատման ընթացքում իրականացվելու է յուրաքանչյուր գիտական կազմակերպության գիտական, գիտատեխնիկական գործունեության արդյունքների որակական ու քանակական վերլուծություն 10 ուղղություններով: Գնահատումն իրականացնելու է ձևավորված գնահատման հանձնաժողովը: Գիտական կազմակերպությունների գործունեության գնահատման արդյունքներն ու առաջարկները քննարկվելու են ՀՀ ԳԱԱ նախագահությունում և կայացվելու են համապատասխան որոշումներ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն