Լրահոս
Օրվա լրահոսը

«Յունիբանկն» արդեն իսկ տեղաբաշխել է 3.3 մլրդ ՀՀ դրամի բաժնետոմսեր

Նոյեմբեր 30,2016 14:24

«Յունիբանկ» ԲԲԸ-ն հաջողությամբ շարունակում է բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը` արդեն իսկ իրացնելով ծավալի ավելի քան 80%-ը, որը կազմում է 3.3 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ: Տեղաբաշխումն իրականացվում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում և ավարտվելու է 2016թ. դեկտեմբերի 1-ին:

«Յունիբանկի» բաժնետոմսերի հանդեպ պահանջարկը փաստում է բանկի նկատմամբ հասարակության և ներդրողների բարձր վստահության մասին, որի հիմքում դրված է բանկի կայուն ֆինանսական վիճակը, զարգացման հեռանկարներն ու արդյունավետության մակարդակը: Ներգրավված միջոցներն ուղղվելու են բանկի կապիտալի համալրմանը, ՓՄՁ-ների և սպառողական վարկավորման ծավալների ընդլայնմանն ու հաճախորդների համար պայմանների բարելավմանը: 2016թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով, «Յունիբանկի» ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը, ակտիվները կազմել են մոտ 175 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ ՀՀ դրամ: Տարվա սկզբից բանկն ապահովել է 622,6 մլն ՀՀ դրամի շահույթ: 2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով «Յունիբանկը» պետբյուջե է վճարել մոտ 1,9 մլրդ ՀՀ դրամի հարկեր` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնելով 45-րդ տեղը:

Հիշեցնենք, որ «Յունիբանկը» բնակչության խնայողությունների ներդրման համար առաջարկում է ևս մեկ շահավետ գործիք: Բանկը թողարկում է ՀՀ դրամով պարտատոմսեր բարձր` 13.5% տարեկան եկամտաբերությամբ: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, մարումը կիրականացվի 23.11.2018թ.-ին: Թողարկման ծավալը կազմում է 250 մլն ՀՀ դրամ, ինչը ներառում է յուրաքանչյուրը 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով 25 000 հատ պարտատոմս: Պարտատոմսերի տեղաբաշխման նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն ՀՀ դրամ: Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել «Յունիբանկի» գլխամասային գրասենյակում կամ 46 մասնաճյուղերում: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մինչև 07.02.2017թ.:

 

«Յունիբանկ» ԲԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930