Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում ստորագրվել է հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու համաձայնագիրը

Նոյեմբեր 30,2016 14:19

Հայաստանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչություններն այսօր Մոսկվայում համաձայնագիր են կնքել երկու երկրների զորքերի միավորված խմբավորում ստեղծելու վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Փաստաթղթի տակ ստորագրել են Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ խմբավորումը ստեղծվում է «Կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգությունն ապահովելու նպատակով»:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ խմբավորման մեջ կմտնեն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները:

Գործակալությունը գրում է, որ նախարարները ստորագրել են նաև 2017թ. համագործակցության ծրագիրը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930