Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանին խոստացել էին, որ պաշտոնավարելու է վեց ամսից ավելի». Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2016 13:55

«Նախորդ 15 համագումարներն ինչ-որ մեկը հիշո՞ւմ է…Ես՝ ոչ»,-վերջերս կայացած ՀՀԿ 16-րդ համագումարի շուրջ այսպիսի հարցադրում է անում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում նա ՀՀԿ համագումարը «հետճգնաժամային» որակեց՝ նկատի ունենալով ապրիլյան ու հուլիսյան դեպքերը. «Այն, ինչ անում են հանրապետականները, կոչվում է PR` իմիջի եւ բրենդինգի փոփոխություն: Ի՞նչ պետք է անի ՀՀԿ-ն, որ հաղթի առաջիկա ընտրություններում. ասի ճիշտ խոսքեր, բերի նոր մարդկանց: Բայց ստացվում է, որ հույսերին հաջորդելու է հիասթափությունը»:

Խնդրեցինք կարծիք հայտնել այն հայտարարության մասին, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը: «Ի՞նչ կլինի ընտրություններից հետո՝ ցույց կտա իրավիճակը: Որ Կարեն Կարապետյանին խոստացել էին, որ վարչապետ է լինելու եւ պաշտոնավարելու է վեց ամսից ավելի, դա պարզ էր: Խոստումները որքանո՞վ կիրականանան՝ ցույց կտա ժամանակը: Իշխանությունները հասկանում են՝ հասարակության շրջանում լուրջ դժգոհություն կա եւ ինչ-որ բան պետք է անել: Այդ պատճառով էլ վարչապետ փոխվեց»,-նկատեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930