Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները պատրաստվում են ընդլայնել համագործակցություն տարբեր, այդ թվում ադրբեջանցի զինվորականների՝ Ռուսաստանի ուսումնական հաստատություններում կրթության ոլորտներում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Ադրբեջանի իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր կապերը 2016թ. ընթացքում ընթացել են ըստ ծրագրվածի, որոշ տեղերում մենք ծրագրին լրացումներ ենք արել, որոնք չեն եղել: Ես նկատի ունեմ մեր համատեղ աշխատանքը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Եվ այստեղ, իհարկե, հատուկ դեր է խաղում արագ փոփոխվող իրավիճակը, աշխարհում տիրող դրությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Շոյգուն:
Ռուս նախարարը նշել է, որ երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցությունը իրականացվել է և կիրականացվի:
«Մենք ձեզ հետ պատրաստվել են 2018թ. ծրագիրը: Մենք հետագայում էլ կխորացնենք այն, ինչը կոչվում է ռազմական համագործակցությունը: Դա վերաբերում է նաև շտաբային բանակցություններին, դա վերաբերում նաև գլխավոր հրամանատարների մակարդակով կապերին: Դա, անկասկած, վերաբերում է կրթությանը: Մենք կընդլայնենք դա, ձեզ կառաջարկենք համագործակցության լրացուցիչ կետեր»,- ասել է Շոյգուն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ