Վարչական դատարանում դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ոստիկանությունն ընդդեմ Հիմնադիր խորհրդարանի անդամ Հովհաննես Ղազարյանի գործով նախնական նիստ:
Ոստիկանությունը դատարան պահանջ էր ներկայացրել Ղազարյանին պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ եւ 15-րդ կետերի պահանջներով, այն է` հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը եւ հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելը:
Հովհաննես Ղազարյանը դիմում էր ներկայացրել դատարան, որով խնդրում էր ապահովել իր՝ դատական նիստին մասնակցությունը, քանի որ գտնվում է նախնական կալանքի տակ: Սակայն, դատարանը չէր ապահովել նրա մասնակցությունը: Դատական նիստին նրա մասնակցությունը ապահովելու համար դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նախնական նիստը տեղի կունենա հունվարի 18-ին:
Հիշեցնենք՝ «Նոր Հայաստան» շարժման անդամ Գեւորգ Սաֆարյանի կալանքի երկարաձգմանն ընդառաջ՝ մարտի 24-ին, մասնակցել էր ցույցի: Ցույցի ընթացքում մասնակիցները պառկել էին Մաշտոցի պողոտայում եւ շղթայել էին իրենց: Բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ, այդ թվում նաեւ Հովհաննես Ղազարյանը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ