Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու N38 հիմնական դպրոցի աշխատակիցներն ակնկալում են վարչապետի միջամտությունը

Նոյեմբեր 30,2016 13:18

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Մեծարգո’ պարոն վարչապետ, Ձեզ է դիմում ՀՀ Շիրակի մարզ Գյումրու N38 հիմնական դպրոցի հանրույթը, քանի որ մեզ անհանգստացնող հարցը անհապաղ լուծման կարիք ունի:

Ձեր պաշտոնավարման առաջին օրերից հետևում ենք բարեփոխումների այն գործընթացին, որտեղ Դուք կարևորում եք որակյալ մասնագետի, ղեկավարի, կառավարչի դերը:

ՀՀ Շիրակի մարզի Գյումրու N 38 հիմնական դպրոցը 2002 թվականից ղեկավարում է տիկին Գոհար Շահբազյանը, ով խստապահանջ, բանիմաց, հետևողական տնօրեն է, լավ ընկեր ու բարեկամ:

2016 թվականի նոյեմբերի 26-ին լրացավ տիկին Շահբազյանի պաշտոնավարման ժամկետը, և հաստատության աշխատակիցները համոզված էին, որ դպրոցում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու տիկին Գոհարիկ Շահբազյանը, քանի որ Գյումրու բոլոր դպրոցներում ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել են նույն դպրոցի նախկին տնօրենները:

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի 28.11.2016 թվականի 476-Ա որոշմամբ՝ Գյումրու N38 հիմնական դպրոցում ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց N42 դպրոցի փոխտնօրեն, անվճար արձակուրդում գտնվող Արփինե Նիկողոսյանը (հետաքրքիր հանգամանք. անվճար արձակուրդ տրամադրել ժամանակավոր պաշտոնավարման համար):

Շիրակի մարզպետը մի քանի անգամ չի ընդունել տնօրեն Գոհարիկ Շահբազյանին, իսկ մարզպետարանում աշխատակիցները չեն կարողացել հիմնավորել Գ. Շահբազյանի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին տրված դիմումը անպատասխան թողնելու փաստը:

Նոյեմբերի 28-ին Հովսեփ Սիմոնյանը մեծ դժվարությամբ ընդունեց N38 հիմնական դպրոցի մանկավարժական հանրույթին (նույն օրը, երկրորդ անգամ մարզպետարան գնալուց հետո): Լսել հանրույթի 7 մանկավարժներին և հանրույթին
անհանգստացնող հարցին, թե ինչո՞ւ ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակվել նախկին տնօրենը, պատասխանեց, որ օրենսդրություն չի խախտել, ունի իրավասություն, պարտավոր չէ բացատրություն տալու, և վերջապես, այդպես է ուզում: Պարզ ու հասկանալի են իրավական ու օրենսդրական կողմերը, բայց կա նաև հարցի բարոյական կողմը. ո՞րն է մարզպետի կայացրած որոշման տրամաբանությունը, եթե դպրոցը գտնվում է կիսամյակային ամփոփման փուլում:

Պաշտոնակատար նշանակված տնօրենի ո՞ր առանձնահատուկ տարբերության համար է կայացվել այս որոշումը: Եվ վերջապես, այս գործողություններում ակնհայտ նկատվում է պետական պաշտոնյայի արհամարհանքը կրթության մշակների նկատմամբ, որը կասկածի տակ է դնում վաղվա կրթված, արժանապատիվ հայ քաղաքացի ունենալու օրհասական պահանջը:

Ակնկալում ենք Ձեր սկզբունքային, պրոֆեսիոնալ միջամտությունը այս հարցի կապակցությամբ:                                                                                   30.11.2016թ

N 38 հիմնական դպրոցի աշխատակիցներ.

38-1

38-2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Օնիկ says:

    Պահանջն օրինական է: Այսպես է միշտ ստացվում, երբ որոշումներն ընդունվում են ոչ ուղեղի տրամաբանությամբ, այլ մարմնի այլ հատվածի թելադրանքով: Մարդկանց հետ աշխատելն ու ղեկավարելը լուրջ շնորհք է և ամեն մարդու բան չէ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930