Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանը որոշել է քանդել նահանգի Նազըմիյե գավառի Աշաղըդօլուջա գյուղի մոտ կանգնեցված հուշարձանը, որի վրա գրված են Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի և հայ ազատագրական պայքարի այլ հերոսների անունները:
Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ ապամոնտաժման որոշումը կայացվել է նույն թերթի հոդվածագիր Սայգը Օզթյուրքի քննադատական հոդվածից հետո:
Նշենք, որ հոդվածում ներկայացվել է հայատյաց գործիչ Դողու Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի նպատակով հիմնած «Թալեաթ փաշա» կոմիտեի նախագահ Ալի Էրդինչի արձագանքը հուշակոթողի առկայության փաստին:
Էրդինչի պնդմամբ՝ Թուրքիան ներսից թուլացնում են, և դրան մասնակցում է նաև հայկական սփյուռքը:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի կայքում