Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյան. «Մի գուցե հ/կ-ները շատ զբաղվա՞ծ են եղել եւ երկրորդական են համարել նիստին մասնակցել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2016 12:58

«Բա ցանկում ներկայացված մյուս հասարակական կազմակերպություններն ինչո՞ւ չեն եկել, «Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյան, «Սպառողների խորհրդատվական կենտրոն» պարոն Կարեն Չիլինգարյան, «Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միություն» հ/կ պարոն Սարգսյան, «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյան: Միայն իր ներկայությամբ մեզ պատվել է պարոն Միրզոյանը` «Սպառողների աջակցման կենտրոն» հ/կ-ից»,-այսպես արձագանքեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` երբ նիստում հարցը զեկուցվելուց հետո որեւէ մեկը առարկություն չներկայացրեց:

Հանձնաժողովն այսօր խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու վերաբերյալ նիստ էր հրավիրել: Նիստին, սպառողների շահերը պաշտպանող միայն մեկ կազմակերպություն էր ներկա:

handnajoxov-1

Հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանը Ռոբերտ Նազարյանին պարզաբանեց հ/կ-ների չներկայանալու պատճառներն` ասելով, որ օգոստոսի 18-ին տեղի է ունեցել հանրային քննարկում եւ, ըստ երեւույթին, նրանք բոլոր հարցերին սպառիչ պատասխան են ստացել. «Նրանց առաջարկությունները ներառվել են եւ դրա համար անհրաժեշտություն չեն գտել ներկա լինելու: Այս փաստաթուղթը հունիսից մինչեւ հիմա տարբեր քննարկումների փուլեր է անցել»:
Ի պատասխան, Ռոբերտ Նազարյանն ասաց` «Էդ լավ է, որ այդ քննարկումներն արել են, բայց իրենց փոխարեն ինչո՞ւ ես որոշում, որ անհրաժեշտություն չունեին, միգուցե շատ զբաղված են եղել, սա երկրորդական են համարել, ես էլ կարող եմ տենց մտածել»:

 

Հանձնաժողովը որոշեց հաստատել խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները, խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը: Ըստ պարոն Նազարյանի ընդունված որոշումներն ուժի մեջ կմտնեն 2017թ–ի հունվարի 1-ից։

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ կտան այդ որոշումները սպառողին, հանձնաժողովի նիստին ներկա Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչ Մ. Կարապետյանը պատասխանեց, որ այդ հարցը նախ Ջրային օրենսգրքի պահանջն է եւ բացի այդ, նախկին կանոններն ընդունվել էին 12 տարի առաջ եւ նորացնելու, փոփոխելու անհրաժեշտություն էր առաջացրել` ջրամատակարարումն ավելի լավ կազմակերպելու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930