Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ բեռնափոխադրողները արժանանում են նույն «մունաթներին», նույն քաշքշուկներին, ինչ կար մինչ ԵԱՏՄ ձեւավորումը. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 30,2016 12:12

Դառնանք ԵԱՏՄ-ի անդամակցության պտուղներին։ Հայրենի գործարարները, որոնք ինչ-որ բան են արտահանում ՌԴ կամ ՌԴ-ով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ, հանդիպում են բազմաթիվ դժվարությունների։ Պատճառը պարզ է։ Այդ արտահանումը կամ ներկրումը նրանք իրականացնում են վրաց-ռուսական անհարմար ու վտանգավոր ճանապարհով՝ հաղթահարելով Կազբեկ լեռան ոլորանները, նույնիսկ ճանապարհահատվածում կա փակցված համապատասխան ցուցանակ, որը զգուշացնում է՝ «Զգույշ, վտանգավոր է»։ Իսկ երբեմն-երբեմն եղանակով պայմանավորված, երբ փակվում է այդ միակ ճանապարհը, օրերով բեռնափոխադրումներ իրականացնողները մնում են Լարսի ոլորանների վրա։ Այնտեղ կիլոմետրերով ձգվում է բեռնափոխադրողների շարասյունը։

Անգամ վիրավորական է նկատելը, որ Լարսի անցակետում վրացիների, թուրքերի ու ազերիների նման ԵԱՏՄ անդամ երկրի հայերն էլ հանդիպում են նույն խնդիրներին, հաճախ անգամ ավելի երկար հերթ կանգնելու «պատվին» են արժանանում։

Հիշեցնենք, որ գարնանը խորհրդարանում Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ հայաստանյան ավտոմեքենաներն անցնում են Վերին Լարսի անցակետը «կանաչ միջանցքով» եւ առանց ձգձգումների, ինչը նշանակում է, որ մեր բեռնափոխադրողները եւ ուղեւորափոխադրողներն ավելի քիչ ժամանակ պետք է ծախսեին՝ անցակետը հատելու համար։ Իրականում այդ «կանաչ միջանցք» ասվածը միֆ է։ Հայ բեռնափոխադրողները արժանանում են նույն «մունաթներին», նույն քաշքշուկներին, ինչ կար մինչ ԵԱՏՄ ձեւավորումը։

Եվ հիմա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է պարտադրի, որ օր առաջ հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման աշխատանքները ավարտվեն, որպեսզի արտահանում իրականացնողներն այլընտրանք ունենան։

ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ

2013թ.-ին ՀՀ-ից Ռուսաստան արտահանվել է 334 մլն դոլարի ապրանք, իսկ 2015 թվականին՝ մոտ 244 մլն դոլարի, 110 մլն դոլարով պակաս։

2013-ին Բելառուս արտահանվել է ավելի քան 8 մլն դոլարի ապրանք, իսկ 2015- ին՝ մոտ 7 մլն։

2013-ին Ղազախստան արտահանվել է ավելի քան 7 մլն դոլարի ապրանք, իսկ 2015-ին՝ մոտ 4 մլն դոլարի։

Եվ, վերջապես, 2013-ին Ղրղզստան է արտահանվել մոտ 1 մլն դոլարի ապրանք, իսկ արդեն 2015–ին՝ 370 հազար դոլարի չափով։

Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանից արտահանումը դեպի ԵՏՄ բոլոր անդամ երկրներ նվազել է:

Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930