Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կուսահամակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին. «Հայոց Աշխարհ»

Նոյեմբեր 30,2016 12:04

Խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Կուսակցությունների մասին» նոր օրենքը բացառիկ նշանակություն ունի խորհրդարանական կառավարման անցնելու ճանապարհին հայրենի քաղաքական համակարգը բարեփոխելու համար։

Անհրաժեշտ է ընդունել, որ կուսակցական համակարգը մեզանում առայժմ թույլ է, անկարող ձեւավորել հասարակական-քաղաքական լիարժեք ներկայացուցչություն։

Կուսակցությունների խնդիրն է՝ ներկայացնել հասարակության տարբեր մասնահատվածներն ու առաջարկել քաղաքական այլընտրանքներ։ Բայց դա տեղի չի ունենում ժամանակակից Հայաստանում։ Հայրենի կուսակցությունները բրենդներ են, որոնք առավել հաճախ ունեն միայն պայմանական կապ գաղափարախոսությունների հետ։ Նրանք չունեն ո՛չ կադրային, ո՛չ էլ փորձագիտական ներուժ, որպեսզի ձեւավորեն քաղաքական ծրագրեր։ Ասենք, տպավորություն է ստեղծվում, որ չեն էլ ձգտում դրան։

Բազմակուսակցական համակարգի գոյության քառորդ դարի ընթացքում մեզանում այդպես էլ չձեւավորվեցին գաղափարախոսական հստակ հոսանքներ։ Մասնավորապես, չիրականացված է մնում ձախ քաղաքական նախագիծը։

Ստեղծվում է պարադոքսալ վիճակ։ Երկրում, որտեղ բնակչության մեկ երրորդն ապրում է աղքատության մեջ, ծայրաստիճան սրված են սոցիալական խնդիրները, փաստորեն չկա ձախ ընդդիմություն։ Այնինչ հենց այն պետք է դառնար իշխանությունների կողմից իրականացվող ազատական տնտեսական ուղեգծի հիմնական ընդդիմախոսը։

Աջ թեւում իրավիճակը բնավ ավելի լավ չես անվանի։ Առաջին հայացքից լիբերալ ընդդիմության առատության պայմաններում քաղաքական այլընտրանք այստեղ ձեւավորված չէ։

Ի դեպ «ազատականները», եթե նրանք այդպիսին լինեին ոչ թե խոսքով, այլ գործով, ընդհանրապես չպետք է գտնվեին ընդդիմության ճամբարում, քանի որ գործող կառավարությունն անցկացնում է հենց ազատական ուղեգիծ։ Բայց աջ ազատական ընդդիմադրության բնույթը գաղափարախոսական չէ։ Նրանք պարզապես ջանում են ,իրենցով անելե հասարակության արեւմտամետ մասին։

Նման դասավորության դեպքում ժողովրդավարության եւ անձնական ազատության կողմնակիցները, որոնք հայրենասեր են եւ չեն ընդունում օրթոդոքսալ արեւմտամետությունը, ինչպես պարզվում է, զրկվում են աջ թեւում ներկայացուցչությունից։ Ինչպեսեւ, ասենք, թե՛ ձախում եւ թե՛ կենտրոնում։

Ըստ որում, կուսակցությունների քանակական աճը վերջին ժամանակներս չի փոխել հայրենի կուսհամակարգի հատկանիշները։ Այն չի դարձել ավելի ներկայացուցչական։ Ի հայտ չեն եկել խաղի նոր, հեռանկարային մասնակիցներ։ Հակառակը, կուսակցությունների մեծ մասի պարագայում ականատես ենք լճացման։

 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930