Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում արգելվել է համացանցում վիրավորել Ալիևին

Նոյեմբեր 30,2016 11:48

Ադրբեջանում համացանցում երկրի նախագահի դեմ հնչեցրած վիրավորանքների համար սպասվում է քրեական պատասխանատվություն: Նման որոշում է ընդունել երկրի խորհրդարանը՝ գլխավոր դատախազ Զաքիր Գարալովի առաջարկով, հաղորդում է vesti.az-ը:

Նախկինում Ադրբեջանի օրենսդրությունը պատիժ նախատեսում էր ԶԼՄ-ներում նախագահին վիրավորելու համար: Այժմ հոդվածում ավելացել է նաև «տեղեկատվական ինտերնետ-ռեսուրսներում» եզրը: Օրինախախտներին սպասվում է 500-1000 մանաթ (շուրջ 280-570 դոլար) տուգանք կամ երկու տարի ուղղիչ աշխատանք կամ 2 տարվա ազատազրկում:

Առավել խիստ պատիժ է սպասվում նրանց, ովքեր նախագահի հասցեին համացանցում վիրավորանքներ կհնչեցնեն կեղծ օգտահաշիվներից: Նրանց սպասվում է 1000-1500 մանաթ (շուրջ 570-850 դոլար) տուգանք կամ մինչև 3 տարվա ազատազրկում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ադրբեջանում շուրջ 20 ժամ արգելափակված են եղել «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայանները, ինչպես նաև ընդդիմադիր «Ազադլիգ» թերթը և «Մայդան TV» ռեսուրսը: Ավելի ուշ դրանց հասանելիությունը վերականգնվել է: Երկրի կապի նախարարությունից պատասխան չեն տվել այն հարցին՝ թե ինչու են արգելափակվել ընդդիմադիր ռեսուրսները:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930