Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ կանոնակարգն ընդունվեց. Դեմ էին Փաշինյանն ու Զուրաբյանը

Նոյեմբեր 30,2016 11:37

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեցին երեկ քննարկված նախագծերը:

Այս նախագծերը սահմանադրական են, ուստի պետք է ընդունվեին պատգամավորների 3/5-րդ ձայներով:

Քվեարկության դրվեց Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի ներկայացրած «ԱԺ կանոնակարգի մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը եւ ընդունվեց 93 կողմ, 2 դեմ եւ 7 ձեռնպահ: Դեմ էին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Պատգամավորի գործունեության երաշխիքների» մասին օրենքը նույնպես ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 95 կողմ եւ 7 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգի մասին նախագծում վիճահարույց կետեր կային, պատգամավորները հատկապես խմբակցությունից դուրս գալու եւ ելույթ ունենալու տեւողության հետ կապված բազմաթիվ առաջարկներ ունեին, ուստի դրանք կքննարկվեն երկրորդ ընթերցման ժամանակ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930