Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցը՝ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի կամակատարը կլինի, թե՝ ոչ, կորցնում է հրատապությունը. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 30,2016 11:34

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ կարծես թե ստեղծվել է աննախադեպ իրավիճակ։ Առաջին անգամ իշխանության փոխանցման ժամանակ Ռուսաստանը երկրի ներսում չի գտել համարժեք անձ կամ ուժ՝ նրա վրա խաղադրույք կատարելու, նրան սատարելու եւ մյուսներին ոչնչացնելու համար։ Այս ընթացքում ձախողել է զենքով հեղաշրջման փորձը։ Խնդիրներ է ունեցել գործող իշխանության հետ։ Հիմա էլ չի կարող վստահ լինել, որ գտնված լուծումը լավագույնն է, եւ 2018-ից հետո Հայաստանում կունենա լիովին վերահսկելի իշխանություն։

Երեկ արդեն հայաստանյան խոշոր քաղաքական ուժերի հետ կապվող ԶԼՄ-ներում վերլուծություններ էին հայտնվում, որոնցով այդ ուժերը Սերժ Սարգսյանին առաջարկում էին այս պայքարում իրենց վրա հենվել։ Պարզ է, որ սույն ուժերը նաեւ իրենց խնդիրն են լուծում, բայց նրանք դա կարող էին հաջողությամբ անել Մոսկվայում։

Չի բացառվում, որ կգտնվեն քաղաքական ուժեր, որոնք ստեղծված իրավիճակում իրենց ծառայությունները կառաջարկեն Ռուսաստանին, սակայն Կարեն Կարապետյանի հանրապետականացումից հետո դա արդեն կարեւոր չէ։ Ոչ մի կուսակցություն չի կարող Կարապետյանին օգնել՝ կայանալ ՀՀԿ-ի ներսում։ Նրանք կարող են Մոսկվային խոստանալ, որ խորհրդարան անցնելուց հետո 2018-ին վարչապետի հնարավոր թեկնածուների մեջ իրենց ձայնը կտան Կարապետյանին, սակայն, ինչպես ասացինք, մինչ այդ գործող վարչապետը դեռ պետք է ապացուցի, որ կարող է ամբողջական իշխանության նման ծանր բեռ կրել իր ուսերին։

Առաջին անգամ է նաեւ, որ Արեւմուտքը առանձնապես չի միջամտում Ռուսաստանի՝ Հայաստանին քաղաքականապես ստրկացնելու գործընթացներին։ Նախկինում Արեւմուտքը համենայնդեպս փորձում էր հակակշիռներ ստեղծել, տեսանելի եւ անտեսանելի պայքար էր տանում։ Այլ հարց է՝ այդ պայքարում հաջողում էր, թե՝ ոչ։ Հիմա այնպիսի տպավորություն է, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ձեռքերը լվացել եւ քաշվել են մի կողմ։ Սրա պատճառը կարող է նաև Սիրիական ճգնաժամը լինել։ Երբ աշխարհի հնագույն քաղաքներից մեկում ՌԴ-ն եւ Արեւմուտքը իրար դեմ ռումբեր են պայթեցնում, հարցը՝ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի կամակատարը կլինի, թե՝ ոչ, կորցնում է հրատապությունը։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930