Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպել է «Տավուշ տեքստիլ» ընկերության ղեկավարի հետ

Նոյեմբեր 30,2016 10:48

Նախարարը հանդիպել է ընկերության սեփականատիրոջ հետ

Նոյեմբերի 29-ին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է «Տավուշ տեքստիլ» ընկերության սեփականատեր Սուրեն Երիցյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրության խնդիրները և հեռանկարները:

Սուրեն Երիցյանը նշել է, որ պատրաստ է ձեռնամուխ լինելու նոր ծրագրերի, ընդլայնելու արտադրությունը, բացելու նոր արտադրամասեր: «Տավուշ տեքստիլի» սեփականատեր Սուրեն Երիցյանը շեշտել է, որ շահութահարկից ազատումը հեշտացրել է ոլորտի աշխատանքը թ´ե ֆինանսական, թ´ե բյուրոկրատական առումով:

Նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է, որ պատրաստ է անել առավելագույնը` աջակցելու տավուշցի գործարարներին իր լիազորությունների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում նախանշվել են հետագա համագործակցության շրջանակները:

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930