Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակ Թորոսյան. «Սահակաշվիլու իշխանությունը գտնում էր, որ Հայաստանից որեւէ մեկը չպետք է քննադատի իրենց վարած հակահայ քաղաքականությունը». «Հրապարակ»

Նոյեմբեր 30,2016 10:36

ՀՀԿ 16-րդ համագումարը քաղաքական ի՞նչ հեռանկար կապահովի ինչպես ՀՀԿ-ականների, այնպես էլ ՀՀԿ-ին հարող ուժերի, անհատների համար, ինչպիսին է «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած, ծնունդով Ջավախքից Շիրակ Թորոսյանը. ով այս հարցի շուրջ ունի ընդհանրական, քաղաքագիտական պատասխան, իսկ անձամբ իր քաղաքական ճակատագրի վերաբերյալ դեռ հստակ պատկերացում չունի՝ կմասնակցի՞ հաջորդ խորհրդարանական ընտրություններին, կընդգրկվի՞ որեւէ ցուցակում եւ ինչ ձեւաչափով։

«Անկեղծ ասած՝ այդ մասին չեմ մտածել, ես ներկայացնում եմ «Հզոր հայրենիք» կուսակցությունը եւ «Ջավախք հայրենակցական միությունը», մենք բավականին խորը եւ բովանդակային համագործակցության փորձ ունեք Հանրապետական կուսակցության հետ, եւ այդ համագործակցությունն արդեն շուրջ տասը տարի է։ Իսկ թե ինչպիսին կլինի հետագա համագործակցության ընթացքը, դա ցույց կտա հետագան»,- ասաց նա։

– Ինչպե՞ս ստացվեց, որ Դուք, լինելով ջավախքցի պատգամավոր եւ խոսելով ջավախքցիների խնդիրներից, իրականում ինքներդ եք լուրջ խնդրի առաջ հայտնվել՝ համարվելով persona non grada եւ զրկվելով Վրաստան, այդ թվում՝ Ջավախք մուտք գործելու հնարավորությունից։

– Ամեն ինչ իր գինն ունի։ Վրաստանի նախորդ իշխանություններն այդպես են արձագանքել իմ գործունեությանը, եւ Սահակաշվիլու իշխանությունը գտնում էր, որ

Հայաստանից որեւէ մեկը չպետք է քննադատի իրենց վարած հակահայ քաղաքականությունը։ Եվ ես, իհարկե, չեմ ընկրկել եւ շարունակել եմ պայքարել, որի արդյունքում անցանկալի անձ եմ դիտվել Վրաստանում։ Ուղղակի պետք է հուսանք, որ Վրաստանի նոր իշխանությունները, որոնք արմատապես վերանայում են Սահակաշվիլու քաղաքականությունը եւ նրա գործունեությունը բոլոր ոլորտներում, հուսանք, որ կվերանայեն նաեւ այս առումով, եւ այս անհեթեթությունը կվերանա, եւ իմ մուտքի արգելքն էլ կվերանա։

– Իսկ Դուք վերանայե՞լ եք ինչ-որ բան այդ առումով, գուցե քննադատությունն է մեղմացել, կամ քննադատության վեկտորն է փոխվել։

– Ես այսօրվա Վրաստանի նոր իշխանություններին ավելի շատ եմ համակրում այն առումով, որ այս իշխանությունները գիտակցեցին, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ խորը հարաբերությունները Վրաստանին կործանում են տանում, եւ թուրքական տարրի ագրեսիվ ներկայությունն ու ուժեղացումը Վրաստանում ամենեւին էլ չեն բխում Վրաստանի շահերից, ինչին մղում էր Սահակաշվիլին իր

քաղաքականությամբ։

Եվ այս տեսանկյունից նոր իշխանությունների քաղաքականության մեջ որոշակի փոփոխության միտում եմ նկատում, որը եւ, բնականաբար, ավելի է, եւ հարուցում է մեր համակրանքը։ Այս առումով ես միանշանակ գերադասում եմ գործող իշխանությանը։ Բայց եթե այդ իշխանությունն էլ իր քաղաքականությամբ ոտնահարի ջավախահայության իրավունքները, ես կշարունակեմ բարձրաձայնել, բողոքել, պայքարել եւ հանդես գալ նրանց իրավունքների պաշտպանության դիրքերից։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930