Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման հնարավորությունները ՆԱՏՕ-Թուրքիա քննարկումներում ՆԱՏՕ-ի պաշտոնյաները թուրք գործընկերների հետ երբեւէ քննարկե՞լ են առանց ԼՂ հակամարտության թեմայի՝ թեկուզ ոչ հրապարակային՝ հարցրինք Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուին: «ՆԱՏՕ-ում ես չգիտեմ որեւէ ձեւաչափ, որում քննարկվում է դաշնակից երկրի հարաբերությունը իր հարեւանի հետ, եթե այդտեղ չկա սպառնալիքի խնդիր: Ես որքանով տեղյակ եմ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից անջատ չեն քննարկվում, քանի որ դա ՆԱՏՕ-ի խնդիրը չէ: Իհարկե, քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը, որովհետեւ այդտեղ կա պատերազմի հավանականություն»,- նշեց մեր զրուցակիցը:
«Առավոտ»
Կարդացեք նաև
29.11.2016