ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում սահմանել և համարակալել է տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքները և տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` հանրապետությունում գործելու են թվով 38 տարածքային ընտրական հանձնաժողովներ, որոնցից 10-ը` Երևան քաղաքում և 28-ը` մարզերում:
ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` տարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը կիրականացվի 21-օրյա ժամկետում:
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն
Կարդացեք նաև