Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացահայտվել է Արաբկիրում տեղի ունեցած ավազակային հարձակումը. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Նոյեմբեր 29,2016 18:14

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Արաբկիրում տեղի ունեցած ավազակային հարձակման հանգամանքները. երկու անձի առաջադրվել է մեղադրանք։

2016 թվականին նոյեմբերի 23-ին ահազանգ էր ստացվել՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող առանձնատներից մեկի բնակիչների նկատմամբ իրականացված ավազակային հարձակման վերաբերյալ։

Ստացված հաղորդման հիման վրա` ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Արդյունքում` պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Նախնական քննության տվյալներով՝ սույն թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, երկու դիմակավորված անձինք, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկը և որպես զենք օգտագործվող ատրճանակի նմանվող առարկայի, ինչպես նաև դանակի գործադրմամբ սպառնացել բռնություն գործադրել տանը գտնվող բնակիչների նկատմամբ։ Ընտանիքի անդամները փորձել են դիմադրություն ցույց տալ, որի ժամանակ առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկը դանակով հարվածել է տանը գտնվող տղամարդու ոտքին, սակայն վերջինիս քրոջը հաջողվել է պատուհանի մոտ վազել և օգնություն կանչել։ Արդյունքում՝ տուն ներխուժած անձինք դիմել են փախուստի։

Ձեռնարկված քննչական-օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը. նրանցից մեկը 23 տարեկան երիտասարդ է, իսկ մյուսը՝ 19 տարեկան:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23 և 19-ամյա երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930