Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը բացեր ունի երեխաների մասով (Տեսանյութ). «Ա1+»

Նոյեմբեր 29,2016 17:57

Արդարադատության նախարարության կայքից հանվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը: Այն կրկին հանրային քննարկման կդրվի հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպումներ անցկացնելուց ու լրամշակելուց հետո։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ճիշտ համարեց այդ քայլը։

«Ցանկացած օրենսդրական նախագիծ անցնում է հանրային քննարկումների միջով, եթե չի անցնում, դա կոպիտ խախտում է համարվում»,-ասաց նա:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որը դեռ յոթ տարի առաջ էր հանդես եկել ընտանեկան բռնության մասին առանձին օրենքի նախաձեռնությամբ, այսօր նախագծի մշակմանը չի մասնակցել:

«Այս օրենքի նախագիծը նույնպես ունի բացեր երեխաների մասով, և մենք առաջիկայում ներկայացնելու ենք մեր առաջարկությունները, թե ինչպես պետք է աշխատել երեխաների հետ»:

Քննարկումները, թե ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը նպաստելու է, որ երեխաներին խլեն ծնողներից, Զառա Հովհաննիսյանը ծիծաղելի է համարում. «Որովհետև ՀՀ ընտանեկան օրենսգիրքն արդեն իսկ սահմանում է, որ այն դեպքերում, երբ երեխայի նկատմամբ սեռական կամ ֆիզիկական բռնություն է կիրառվում, խնամակալների եւ հոգաբարձուների հանձնաժողովը կարող է մեկուսացնել երեխային»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930