Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց քննիչի անգործությունը բողոքարկող «Սասնա ծռերի» անդամին

Նոյեմբեր 29,2016 17:20

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանի բողոքը: Փաստաբանը բողոքարկում էր քննիչի անգործությունը: Դատարանը քննիչի գործողությունները չհամարեց ոչ իրավաչափ, չնայած փաստաբանը շարունակում է մնալ իր համոզմանը, որ նախաքննական մարմնի գործողությունները ոչ իրավաչափ են եղել:

Հիշեցնենք, որ Թաթուլ Թամրազյանը ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ վիրավորվել է եւ, ըստ փաստաբանի, մինչեւ օգոստոսի 6-ը առանց կարգավիճակի գտնվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նախաքննական մարմինն արգելել է հարազատներին տեսակցությունը, հեռախոսով խոսելը:

Թաթուլ Թամրազյանը մեղադրվում է շենք-շինություններ գրավելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու ու այն փոխադրելու մեջ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այս հանցագործների փաստաբանները իրենց հաճախորդների նման delusional են

    ամէն բան Օնէնքի դէմ է, ամէն բան Օրէնքի հակառակ է, բացի՝ զէնքերով եւ ռումբերով ոստիկանատան վրայ հարձակիլը, ընտանիքի հայրեր վատօրէն սպանելը – զանոնք անակընկալի բերելով այդ տեսակի հարձակումով մը, կամ ել հեռվից, պահվըտած, խփելով… -, պատանդներ բռնելը, եւ ապա, դեռ հպարտանալն ու հոխորտալը այդ ամէնով

    այդ բոլորը վաբշե Օրէնքի դէմ չէ, բնաւ.
    հերոսություն է

    անամօթներ…

  2. Հ.Շ. says:

    նախապէս տեղեկացուցիք թէ այս մի Դիւցազներգական Հերոսը որ Հայաստանը պիտի փրկէր,
    հայերէն չի գիտեր

    կարելի ա հաճիք տեղեկացնել թէ ո՞ւրտեղից է նա եկել…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930