Տավուշի մարզի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն, տղամարդուն մեղադրելով իրականում տեղի չունեցած ծանր հանցագործության կատարման մեջ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա իրավապահներին հայտնել է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը, ժամը 05.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար գյուղում գտնվող իրենց տան նկուղում, իր ծանոթ Ս. Ս.- ն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»):
Սույն հոդվածով բնութագրվող հանցանքը պատժվում է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկմամբ: Նշված քրեական գործով դատավարությունն այժմ ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ