Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանի ենթադրությամբ՝ նախագահը կառաջադրվի վարչապետի պաշտոնում (տեսանյութ)

Նոյեմբեր 29,2016 17:01

«Ինձ համար զարմանալի բան չկա, այդպես էլ պատկերացրել եմ ՀՀԿ-ի գործողությունները: Այլ հարց է, թե ինչ կլինի 2018թ.՝ նախագահի լիազորությունների ավարտից հետո: Դրա պատասխանը չի տրվում: Քանի որ նախագահը չի հերքել, ենթադրում եմ, որ կառաջադրվի վարչապետի պաշտոնում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ համագումարում հնչած հայտարարությանը, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում վստահության քվե ստանալու դեպքում ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինելու է վարչապետ Կարեն Կարապետյանը, ասաց ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը:

Խնդրեցինք կարծիք հայտնել Արմեն Աշոտյանի դիտարկման շուրջ, թե մյուս քաղաքական ուժերն էլ պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին: Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ «Լուսավոր Հայաստանն» այդ հարցը քննարկում է, առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակցության վերջնական ձեւաչափ դեռեւս որոշված չէ:

Մեր զրուցակիցը նաեւ կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ն, հայտարարելով վարչապետի իր թեկնածուի մասին, փորձում է ճնշել ընդդիմությանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930