Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Մշակույթը պետք է ստիպի, որ կուսակցությունը աշխատունակ դառնա» (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2016 16:58

«Դա հաղորդագրություն էր, որն ասում էր՝ ես այն անձնավորությունն եմ կամ այն մարդն եմ, որ իմ որոշման հետ, որ դառնում եմ Հանրապետական, 7000 մարդ պատրաստ է անդամագրվել»,- նոյեմբերի 29-ին «Հայելի» մամուլի ակումբում, անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ անդամակցությանը, ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նա նկատեց, որ այդ մասին բարձրաձայնել է հենց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը. «Էլ ինչի համար ենք հատուկ շեշտում եւ դա սարքում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքական օրակարգի խնդիր, որ մեկ գիշերում 7000 մարդ է անդամագրվել: Շատ լավ է եղել, անդամակցել են, թո՛ղ այդպես էլ մնար: Մի օր վիճակագրության տեսակետից, երբ ձեզ ինչ-որ մեկը հարց կտար, այդ օրը կբացատրեիք:

Եթե դուք ինքներդ եք դա բացահայտել, ուրեմն՝ փորձել եք սարքել օրակարգի հարց: Անցած նախընտրականին էր, եթե չեմ սխալվում, Բարգավաճ Հայաստանը հայտարարում էր, որ ունի 450 հազար անդամ, բայց ստացել էր մոտ 200 հազար ձայն: Եթե կուսակցությունները խոսում են անհատից, ուրեմն՝ իրենք փորձում են ինչ-որ թիրախի հարվածել: Երբ որ դուք ինքներդ եք թիրախին հարվածում, մի զարմացեք, որ դրանից հետո մարդիկ արձագանքում են կամ մեկնաբանում են»:

Անդրադառնալով «Կուսակցությունների մասին» օրենքին, որի նախագիծը երեքշաբթի Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց, Թեւան Պողոսյանն ասաց, որ մշակույթը պետք է ստիպի, որ կուսակցությունը աշխատունակ դառնա. «Մշակույթը գալիս է հետեւյալից՝ կուսակցությունները էլի ձեւավորվելո՞ւ են անձի կողքին, թե՞ արժեքային տարրի: Գլխավոր խնդիրը, որ պետք է օրենքով ամրագրվի, այն պատասխանատվությունն է, որ շատ ժամանակ պետությունը ստանձնում է կուսակցություններին օժանդակելու, որ իրենք միշտ կախված չլինեն միայն ու միայն ինչ-որ անհատ հարուստ բիզնեսմենից, այլ նաեւ ինքը կարող է համապատասխան միջոցներ տրամադրել, որ կուսակցությունները ծավալեն իրենց կուսակցական աշխատանքը: Բայց եթե ինձ հարցնեք, իրականում օրենքը կաշխատի միայն այն ժամանակ, երբ որ Հայաստանում կձեւավորվի առնվազն 40 տոկոսից ավել միջին խավ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930