Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օբյեկտիվ քննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է վարույթ

Նոյեմբեր 29,2016 16:37

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. նոյեմբերի 4-ին` ժամը 16:50-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի բնակիչ Գագիկ Գ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մոտեցել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի բակում ծառայություն իրականացնող Ռոբերտ Ա.-ին և նրա ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ վիճաբանել վերջինիս և նրա ծառայակցի հետ: Իր գործողություններով Գագիկ Գ.-ն փորձել է դադարեցնել իշխանության ներկայացուցիչների ծառայողական գործունեությունը, որի ընթացքում չլսելով ծառայությանը չխոչընդոտելու և հեռանալու նրանց օրինական պահանջը, բռնություն է կիրառել ՀՀ ոստիկանության հիշյալ ստորաբաժանման ծառայող Հայկ Մ.-ի նկատմամբ:

Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գագիկ Գ.-ն, իր հերթին, հայտնել է, որ 2016թ. նոյեմբերի 4-ին` ժամը 16:50-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները վիճաբանել են իր հետ, որի ժամանակ անհամաչափ ուժ են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործը հանձնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930