«Նստեք լսեք կամ էլ գնացե՛ք»,- ահա այսպես ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դիտողություն արեց իր ելույթը խանգարող պատգամավորին՝ նրան ցուցամատով ցուցադրելով: Բագրատյանի դիտողությունը հարուցեց մյուս պատգամավորների ծիծաղը:
Նիստը վարող Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Պարոն Բագրատյան ջան, դեռ վարչապետ չեք դառել»: Հրանտ Բագրատյանը պատասխանեց «դու-ով». «Հանգստացիր, կդառնանք, ուզենանք՝ կդառնանք: Վախենամ, այլ ելք չունենաք շուտով»:
Անդրադառնալով օրենքի նախագծին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ 3 շաբաթը մեկ քառօրյա ունեն, գալիս են պատգամավորները, եթե տրամադրություն ունեն՝ խոսում են, եթե չունեն՝ այդպես էլ թողնում գնում են. «Այդպես չպետք է լինի: ԱԺ-ում պետք է արտադրվեն երկրի օրենքները: Սա ավելի կարեւոր հաստատություն է ի սկզբանե, քան թե գործադիրը, որը կատարում է այդ օրենքները»:
Կարդացեք նաև
ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն էլ ասաց, որ կառավարության աշխատակազմը 400-500 հոգի է, այդքան մարդ կարող է սպասարկել օրենսդրական նախաձեռնությունը, իսկ ԱԺ-ինը՝ 200 հոգի, անհավասար են այդ առումով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ