Հայաստանի կոմպոզիտորների միության և «Վիտրաժ» միջազգային փառատոնի համագործակցության արդյունքում հայ պատանի կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։
Դեկտեմբերի 15-ին կայանալիք համերգին կներկայացվեն Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի բոլոր ժամանակների մրցանակակիրների ստեղծագործությունները,որոնք կկատարվեն Բրյուսելում գործող Պ․ Ի․Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտների և ուսուցիչների կողմից։
Համերգը նվիրված է մեծանուն հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին։ Միջոցառումն իրականանում է Բրյուսելում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ։
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն