Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները Ռուսաստանի Դաշնության հայ համայնքներում» խորագրով տարածաշրջանային համաժողովն ամփոփեց իր աշխատանքը

Նոյեմբեր 29,2016 16:12

Նոյեմբերի 29-ին Կրասնոդարի հայոց թեմի առաջնորդարանի «Վարդանյան» կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հարավային Ռուսաստանի հայոց թեմի, Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվող «Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները Ռուսաստանի Դաշնության հայ համայնքներում» տարածաշրջանային համաժողովն ամփոփեց իր աշխատանքները:

Համաժողովի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված «Հայաստան՝ հավերժական իմ սեր» ցուցահանդեսի բացումը, որից հետո համաժողովը սկսեց իր աշխատանքները:

ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց «ՀՀ սփյուռքի նախարարության հայապահպանությանը միտված, կրթական ծրագրերը Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակներում» զեկույցը:

img_0643

ԵՊՄՀ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետտա Գյուլամիրյանը ելույթ ունեցավ «Ոչ հայկական միջավայրում ապրող հայ երեխաների մեկօրյա ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքները» թեմայով: Պետական լրացուցիչ կրթության «Ցենտրալնի» կենտրոնի մանկավարժ Մեքսիդա Մադոյանն անդրադարձավ Հայեցի դաստիարակության գործում գեղարվեստական միջոցառումների դերին:

«Նռան հատիկներ» հայոց լեզվի ընտանեկան ակումբի մանկավարժ Գայանե Աղայանը խոսեց նախադպրոցական տարիքի երեխաներին հայոց լեզու ուսուցանելու գործընթացում զարգացնող խաղերի կարևորության մասին:

Ռուսախոս միջավայրում հայեցի կրթության և դաստիարակության վերաբերյալ իր փորձը ներկայացրեց Նովոռոսիսկի հայկական կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Արևիկ Բալայանը: Մոսկվայի մարզի Լաբինսկ քաղաքի կրթամշակութային կենտրոնի հայոց լեզվի ուսուցչուհի Մարինա Հովհաննիսյանը անդրադարձավ ռուսախոս միջավայրում մայրենիի դասավանդման առանձնահատկություններին: Պետական լրացուցիչ կրթության «Պրիկուբանսկի» կենտրոնի մանկավարժ Արշալույս Երեմյանը ներկայացրեց հայոց լեզվի դասերին ինտերակտիվ մեթոդների օգտագործման անհրաժեշտությունը և հնարավորությունները:
Պյատիգորսկի Հայ մշակույթի կենտրոնի ուսուցչուհի Գոհար Թունյանը ներկայացրեց հայ ժողովրդի պատմության դասավանդման խնդիրները Սփյուռքում:

ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը ամփոփեց համաժողովի աշխատանքները:

Այնուհետև ուսումնական ձեռնարկների հեղինակներ Երազիկ Հարությունյանը, Կարինե Կատանյանը և Կարինե Սարգսյանը համաժողովի մասնակից ուսուցիչների համար անցկացրին վարպետության դասեր:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930