Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի փոխարեն կարող է քվեարկել խմբակցության ղեկավարը՝ լիազորագրով. Նոր օրենք (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2016 15:56

Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ Կանոնակարգ օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր դժգոհությունը հայտնեց:

Հրանտ Բագրատյանն ապշել էր նախագծում ամրագրված 61-րդ հոդվածից, ըստ որի, խմբակցության ղեկավարը կարող է պատգամավորի լիազորագրի հիման վրա նրա փոխարեն քվեարկել: Բագրատյանը հարցրեց՝ ինչի՞ եք սրան գնացել. «Պատգամավորի տեղը ո՞վ իրավունք ունի քվեարկի: Սահմանադրությամբ պատգամավորի ինստիտուտը ինքն է հենց: Ես չգիտեմ նման գաղափար ինչու է առաջացել: Տպավորություն ունեմ, որ դա գալիս է նրանից,որ մեծամասնությունն ուզում է իր համար երաշխիքներ ստեղծի»:

Նա ասաց, որ պատգամավորին ոչ ոք իրավունք չունի նաեւ խմբակցությունից հանել: Պատգամավորն ունի կարծիք եւ պետք է հարգել այդ կարծիքը:

Հարակից զեկուցող Վահրամ Մկրտչյանը (լուսանկարում) պատասխանեց, որ սա նախատեսել են այն դեպքերի համար, երբ պատգամավորն ունի դիրքորոշում, շատ է կարեւորում այն, բայց գործուղման է, ուստի կարող է լիազորել խմբակցության ղեկավարին, որ իր փոխարեն քվեարկի: Ըստ Վահրամ Մկրտչյանի, բա եթե խմբակցության ղեկավարին չլիազորի, էլ ո՞ւմ լիազորի:

Հրանտ Բագրատյանը բացատրեց, որ ուրիշի «տեղը քվեարկելը» անընդունելի է. «Սրանից ես ուրիշ բանի հոտ եմ առնում»:

Վահրամ Մկրտչյանն էլ ասաց, որ հիմա պատգամավորներ կան, որ փակ ծրարով իրենց որոշումը տալիս են քարտուղարություն, հիմա իրենք դրա իրավունքը տալիս են խմբակցության ղեկավարին:

Էդուարդ Շարմազանովն էլ հստակեցրեց, որ դա միայն այն դեպքերի համար է, երբ պատգամավորը պաշտոնական գործուղման մեջ է, մնացածը դա անհարգելի է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930