Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ եք պատգամավորին սեղմում. Սեղմում եք՝ էներգիան ուրիշ տեղ դուրս կգա». Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2016 15:43

ԱԺ Կանոնակարգ օրենքի նախագծի քննարկումը խորհրդարանում շարունակվում է: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարակից զեկուցող Վահրամ Մկրտչյանին դժգոհեց, որ պատգամավորին ելույթի համար 5 րոպե են նախատեսում: Նա ասաց, որ ԱԺ-ի հիմնական ինստիտուտը պատգամավորն է, ոչ թե ԱԺ-ի ապարատը, ԱԺ նախագահը, տեղակալները: Այդ առումով պատգամավորը պետք է ունենա ավելի շատ իրավունք խոսելու, արտահայտվելու, քան վարչապետը. «Ես չեմ հասկանում՝ 5 րոպեն ո՞րն է: Բա պատգամավորին ընտրել են, առավել եւս, եթե մարդը ընդդիմություն է առաջադրում, պիտի կարողանա՞ արտահայտվի: Ինչի՞ եք սեղմում: Սեղմում եք՝ էներգիան ուրիշ տեղ դուրս կգա»:

Հրանտ Բագրատյանի այս արտահայտությունից ԱԺ նիստերի դահլիճում աշխուժություն եղավ: Հետո Բագրատյանը ծիծաղելով ճշտեց. «Ես ձեր հասկացածը նկատի չունեի»:

Վահրամ Մկրտչյանը պատասխանեց, որ 5 րոպե են գրել նախագծում, որովհետեւ հաճախ պատգամավորները նույն միտքը մի քանի անգամ կրկնում են: Տիգրան Ուրիխանյանն առաջարկեց 7 րոպե դարձնել, օրենքի հեղինակները չմերժեցին:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ պատգամավորին «նեղում են». «Դուք բռնել եք՝ ամենաստից հարցերին կառավարությանը տալիս եք 30 րոպե, մի ժամ: Պատգամավորի խնդիրը խոսելն է, ի՞նչ 7 րոպե, 10-ն էլ է քիչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930