ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հայտարարությունը Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ
«Անտանանարիվոյում կայացած Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովը միաձայն որոշում ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը 2018 թվականին անցկացնել Հայաստանում:
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանին նման որոշման և ի նպաստ Ֆրանկոֆոնիայի դավանած արժեքների և գաղափարների նկատմամբ ստանձնած հանձնառության համար:
Կասկած չունեմ, որ այն առիթը կլինի առաջ մղելու Ֆրանսերենի դերը Հայաստանում»:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Մամլո բաժին