Եվրոպայի 10 լավագույն օդանավակայաններից մեկն է համարվում Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայանը: Վերջինիս տարեկան ուղևորափոխադրումը 39.7 միլիոն է կազմում:
Նոյեմբերի 28-ին «Էլ Պրատում» բողոքի ցույց էր ընթանում: Օդանավակայանի սպասարկող անձնակազմը թռուցիկներով ու պաստառներով անցնում էր օդանավակայանի ողջ տարածքով՝ պահանջելով, սոցիալական արդարություն, մաքրություն, աշխատատեղը չկորցնելու երաշխիքներ:
Երթի ընթացքում ոստիկանները շղթա էին կազմել տոմսերի ու ուղեբեռի հանձնման համար հավաքված ուղեւորների շարքի շուրջ՝ պահպանելու համար նրանց անվտանգությունը:
Կարդացեք նաև
Ցուցարար հավաքարարները փոքրիկ թռուցիկները շաղ տվեցին օդանավակայանի հատակին՝ գոչելով. «Դե սկսեք առանց մեզ մաքրել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Բարսելոնա Երեւան