Կոլումբիայում փրկարարները դադարեցրել են օդանավի կործանման վայրում որոնողական աշխատանքները, քանի որ կարծում են, որ փրկվածներ այլևս չկան: Այս մասին հաղորդում է 360 Radio Colombia հեռուստակայանը՝ վկայակոչելով Անտիոքիա նահանգի ոստիկանության ղեկավար, գեներալ Խոսե Ասևեդոյին:
«Աշխատանքները դադարեցվել են, քանի որ գոտում այլևս փրկվածներ չկան»,- ասվում է ռադիոկայանի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Ասևեդոն նաև հաստատել է, որ զոհվել է 75 մարդ, 6 մարդ փրկվել է:
Հիշեցնենք, այսօր Կոլումբիայի Անտիոքիա նահանգում կործանվել է օդանավ, որում եղել է 81 մարդ, այդ թվում անձնակազմի 9 անդամ և բրազիլական «Շապեկոէնսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ