Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քաղաքական դաշտը ստացավ ՀՀԿ-ի ուղերձները». Վիգեն Հակոբյան

Նոյեմբեր 29,2016 15:00

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ, ՀՀԿ համագումարը նախընտրական պայքարի վերջին փուլի սկիզբն էր:

«Ակնհայտ երեւում էր, որ ամբողջ քաղաքական դաշտը, շահագրգիռ հասարակությունը սպասում էր` ինչ կլինի ՀՀԿ համագումարում, փորձում էին հասկանալ` դրա արդյունքում ինչպես կարելի է դիրքավորվել ու ինչ մարտավարություն կարելի է որդեգրել»,- այսօր «Նովոստի Արմենիա» ակումբում ասաց պարոն Հակոբյանը:

Նրա մեկնաբանմամբ, մինչ շատերի համար ՀՀԿ համագումարը ձանձրալի էր, իրականում այն իր ձեւով ու բովանդակությամբ դասական իշխանության համագումար էր. «Այնուամենայնիվ, քաղաքական դաշտը հիմնական ուղերձները դրանից ստացավ: Ես կառանձնացնեմ մի քանիսը: Կարեն Կարապետյանի հետ կապված ուղերձը, որ եթե ՀՀԿ-ն հաջողության է հասնում, մնում է վարչապետ, երկրորդ ուղերձը` Կարեն Կարապետյանին շնորհվեց հատուկ կարգավիճակ, հատուկ նրա համար հիմնադրվեց առաջին տեղակալի պաշտոնը, եւ առաջիկա ԳՄ նիստում Կարեն Կարապետյանին կհաստատեն առաջին տեղակալի պաշտոնում, եւ երրորդ ուղերձը` հեղափոխություն կուսակցության ներսում գոնե այս փուլում տեղի չունեցավ, հիմնականում ֆինանսատնտեսական խմբերը կուսակցության վերնախավում իրենց մասնաբաժինը պահպանեցին, ավելացավ նոր խումբ»:

Անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը, թե իրենց վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, ըստ պարոն Հակոբյանի, բխում է նաեւ օրենքից. «Կարեն Կարապետյանին կապելով ապագայում իշխանության հետ, Սերժ Սարգսյանը միանգամից փորձում է բավականին բարձր ռեկորդային ռեյտինգը: Փորձելու են այդ ռեյտինգն աշխատեցնել հօգուտ ՀՀԿ-ին, կան կասկածողներ, որ ՀՀԿ-ն հաղթելու է այս ընտրություններում, թե` ոչ, կարծում եմ` ելնելով այսօրվա իրավիճակից` ՀՀԿ-ի վերնախավը փորձում է հնարավորինս մաքուր ընտրությունների մասնաբաժինն ընդհանուր ավարի մեջ մեծացնել, փորձելու է անել նոր մարդկանց միջոցով. լինի դա Կարեն Կարապետյանի, թե կառավարության մյուս անդամների: Առաջին տեղակալի կարգավիճակը Կարեն Կարապետյանին շնորհելով` Սերժ Սարգսյանը փաստում է` ինչպես իշխանական պետական համակարգում, այնպես էլ քաղաքականության մեջ Կարեն Կարապետյանի հետ տանդեմով է հանդես գալու: Կարեն Կարապետյանը քաղաքական որոշումների իրավունք էլ է ստանում… այնուամենայնիվ, մինչեւ ընտրություններ նոր թափով վերափոխումներ ՀՀԿ-ի ներսում չեն լինի, Սերժ Սարգսյանն ակնհայտ ռիսկի չի դիմում»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ համագումարի «7 խորհուրդ» մասին, որը շատերի մեջ տպավորություն առաջացրեց հեռացող ղեկավարի քայլ, քաղտեխնոլոգի համար շատ հետաքրքիր էր. « Սերժ Սարգսյանը հիմա դեռ վերջնական քաղաքական որոշում չունի, թե որ ստատուսով է շարունակելու 2018 թվականից, կա ընդամենը որոշում, որ հաջողության դեպքում 2017-18 թթ. Սերժ Սարգսյանի հետ Կարեն Կարապետյանը շարունակելու է վարչապետ լինել: Այս պահին կարող ենք ֆիքսել` մինչեւ 2018 թվականը կլինի Սերժ Սարգսյան- Կարեն Կարապետյան ներկուսակցական տանդեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930