Ֆրանսիացի քաղաքական գործիչ Վալերի Բուայեն, որի առաջարկությամբ Ֆրանսիայի ազգային ժողովը 2011թ. ընդունեց Հայոց ցեղասպանությունն քրեականացնող օրինագիծը, սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ հեռուստադիտողները նկատել են, որ նա եթերում հայկական խաչով շղթա է կրում: Այս մասին գրում է Huffington Post-ը:
Ըստ Ֆրանսիայի օրենսդրության՝ կրոնական խորհրդանիշերի հրապարակային ցուցադրությունն արգելված է:
Հաղորդվում է, որ Վալերի Բուայեն France 2 հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է աջերի եւ կենտրոնամետների փրայմերիզում հաղթած Ֆրանսուա Ֆիյոնի հաղթանակը:
Պատասխանելով իր հասցեին քննադատություններին՝ Բուայեն սկզբում հայտարարել է, որ այդ խաչը մշտապես կրում է և չի հանում «ո՛չ լվացվելիս, ո՛չ քնելիս»:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, պարբերականը նկատել է, որ ավելի ուշ մեկ այլ հեռուստաալիքի եթերում նա երևացել է առանց խաչի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ